Ուզում եմ շուտ արթնանալ, որ վայելեմ իմ արևին. Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր՝ Մարիի լուսանկարներն ու գրել. «Որպես ուշ քնող ու արթնացող մարդ երբեք չէի պատկերացնի, որ գալու է մի ժամանակ, որ կյանքիս ամենաերջանիկ պահերը լինելու են վաղ առավոտյան 07:00-ից 08:00-ը: Բայց հիմա ուզում եմ շուտ քնել ու շուտ արթնանալ, որ արևի առաջին շողերի հետ վայելեմ իմ արևին»:

Վերջին շրջանում երգչուհին հաճախ է դստեր հետ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում: Վերջին հոլովակներից մեկում Մարին մայրիկի հետ կատարում էր ձայնային վարժություններ: