Ովքե՞ր են Քարդաշյանների ընտանիքի նոր անդամները

Քիմ Քարդաշյանը օրերս նվեր է ստացել պոմերանյան շպից ցեղատեսակի շան երկու ձագուկ: Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նրանց հետ լուսանկարով՝ ուրախացնելով իր երկրպագուներին: Գեղեցկուհին նաև ինստագրամյան հետևոդրներից խորհուրդ է հարցրել՝ ինչպես անվանել իր երկու «նոր երեխաներին», և անկեղծացել է՝ պատմելով, թե անվան ինչ տարբերակներ են առաջարկել իր երեխաները:
«Ծանոթացեք, մեր նոր երեխաներն են։ Նորթը կարծում է, որ ձյունաճերմակ ձագուկին կարելի է անվանել Սաքս, իսկ երկրորդին՝ Սոբա կամ Սոյայի սոուս անվանել»,- գրել է աստղը։
Երկրպագուները նույնպես առաջրկել են բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ անունների տարբերակները, սակայն Քարդաշյանը դեռ չի կողմնորոշվել՝ դրանցից որն է ընտրելու: