Ժակլինը կրկնօրինակում է աքլորի ձայնը. ի՞նչ թաքնված տաղանդներ ունեն «Լադանիվա» խմբի անդամները

«Եվրատեսիլ» երգի մրցույթի ինստագրամյան էջն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբին։ Մրցույթի էջում հրապարակված տեսանյութում խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, ցուցադրում են իրենց «թաքնված» տաղանդները: Ժակլինը ցուցադրում է, թե ինչպես է վարպետորն կրկնօրինակում աքլորի ձայնը, իսկ Լուին մատներով հնարքներ է անում։ Ժակլինը նաև պատմում է, որ Լուին մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում։ Վերջում մրցույթի երկրպագուների համար նրանք կատարում են իրենց խմբի ամենասիրելի երգը՝ Կոմիտասի «Կաքավիկը»։

Տեղեկացնենք նաև, որ «Լադանիվա»-ի «Ժակո» երգը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական յութուբյան էջում հատել է 3 միլիոնը: