Էմմին նշել է 40-ամյակը (լուսանկաներ, տեսանյութ)

Էմմին 40 տարեկան է: Ծննդյան օրվա առիթով երգչուհին հրապարակել է տեսանյութ, որտեղ իր և որդիների տոնական ֆոտոշարքն է՝ տորթով և մոմերով: Հոլովակին կից Էմմին գրել է. «Ահա թե ինչ եմ սովորել մինչ այժմ… Ինչ-որ պահի դու հասկանում ես, որ իրական կախարդանքը միայն քո ստեղծագործության մեջ է: Այսպիսով, երբ կենտրոնանում եք լավի վրա և դրական եք տրամադրված, հասկանում եք, որ ավելի հեշտ բան չկա, քան ժպտալն ու ծիծաղելը: Եվ հենց սա է կախարդանքը: Շնորհակալ եմ այն ​​կյանքի համար, որը ես կարողացա ստեղծել… և մենք նոր ենք սկսում»: 

40-ամյակի կապակցությամբ երգչուհուն շնորհավորել են ընկերները` դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, երգչուհի Արմինկան, երգիչ Էրիկը, ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2009»-ի Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը և այլ հայտնիներ: