«ANORA» ֆիլմի մրցութային պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Այս մասին հայտնում է Vnews-ը։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Շոն Բեյքերը, դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը և այլք։
Կարեն Կարագուլյանը Շոն Բեյքերի ֆիլմերի մշտական մասնակիցն է․ նա նկարահանվել է նրա բոլոր ֆիլմերում, այդ թվում՝ «Մանդարին» և «Օսկարի» առաջադրված «Ֆլորիդայի նախագիծը» ֆիլմերում: Վաչեն հայտնի է «Vitamin club» հումորային նախագծից, որը հեռարձակվում էր Հայաստանում 2010-ից մինչև 2016 թվականը։
Վաչե Թովմասյանը լուրը հայտնել է ինստագրամի իր էջի սթորի բաժնում՝ գրելով. «Ես չէի կարող ավելի հպարտ լինել: Շնորհավորում եմ Շոն Բեյքեր: Շնորհակալ եմ տրված հնարավորության համար. գնահատում եմ շատ: Շնորհավորում եմ դերասանական և ստեղծագործական կազմին: Չեմ հավատում, որ սա տեղի է ունենում»: