Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

«ANORA» ֆիլմի մրցութային պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։  Այս մասին հայտնում է Vnews-ը։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Շոն Բեյքերը, դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը և այլք։ 

Կարեն Կարագուլյանը Շոն Բեյքերի ֆիլմերի մշտական ​​մասնակիցն է․ նա նկարահանվել է  նրա բոլոր ֆիլմերում, այդ թվում՝ «Մանդարին» և «Օսկարի» առաջադրված «Ֆլորիդայի նախագիծը» ֆիլմերում: Վաչեն հայտնի է  «Vitamin club» հումորային նախագծից, որը հեռարձակվում էր Հայաստանում 2010-ից մինչև 2016 թվականը։

Վաչե Թովմասյանը լուրը հայտնել է ինստագրամի իր էջի սթորի բաժնում՝ գրելով. «Ես չէի կարող ավելի հպարտ լինել: Շնորհավորում եմ Շոն Բեյքեր: Շնորհակալ եմ տրված հնարավորության համար. գնահատում եմ շատ: Շնորհավորում եմ դերասանական և ստեղծագործական կազմին: Չեմ հավատում, որ սա տեղի է ունենում»: