Երգչուհի Լիլուն, ով բնակվում է ԱՄՆ-ում, նոր, ճոխ և էլեգանտ կերպարով է հանդես եկել։ Երգչուհին թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և տեսանյութ։ Լուսանկարներում Լիլուն շքեղ դեղին և մոխրագույն զգեստով է՝ նուրբ դիմահարդարմամբ և հասարակ սանրվածքով։
«Հրաշք, անթերի եք», «Շատ գեղեցիկ եք», «Ասում են՝ հագուստը գեղեցկացնում է, ես համաձայն չեմ։ Դուք եք այն գեղեցկացնում»,- գրել են Լիլուի ինստագրամյան հետևորդները։