«Երեխաների հետ շրջել ենք Հայաստանով». Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել

Սիրուշոն շարունակում է որդիների հետ բացահայտել Հայաստանը: Երգչուհին հրապարակել է նոր լուսանկարներ և տեղեկացրել, թե ինչպես է անցկացրել «weekend»-ը:

«Պարբերաբար անջատվում եմ սոցիալական հարթակներից, տարբեր պատճառներով՝ երեխաների, աշխատանքային ծանրաբեռնվածության.. հաճախ նաև «սոցիալական» լինելուց հանգստանալու համար: Այս ընթացքում երեխաների հետ շրջել ենք Հայաստանով, զգացել գարնան տարբեր դրսևորումներնը», – լուսանկարներին կից գրել է Սիրուշոն: