«Գարունս». Լիլի Հովերը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել

Լիլի Հովերը եղանակային թեմայով նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել: Այն կոչվում է «Գարունս»:

Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը՝ Արսեն Բարսամյանի: Նոր տեսահոլովակը հասանելի է Յութուբում, երգը՝ սթրիմինգային բոլոր հարթակներում: Մանեի հետ սա Լիլիի երկրորդ աշխատանքն է: Առաջինը «4 եղանակ» երգն է: