48-ամյա Անջելինա Ջոլին իր մյուզիքլի պրեմիերային նոր դաջվածքն է ցուցադրել

Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին հերթական դաջվածքն է արել: Աստղի երկրպագուները նկատել են նոր գործը Բրոդվեյում «The Outsiders» մյուզիքլի պրեմիերայի ժամանակ։

Դերասանուհու ձախ նախաբազկին հայտնվել է «Stay Gold» գրությունը։ Սա անդրադարձ է ներկայացմանը, որը 48-ամյա Անջելինան պատրաստել է դստեր՝ Վիվիենի հետ։

Արտահայտությունը, որն օգտագործել է դերասանուհին իր նոր դաջվածքի համար, մյուզիքլի կերպարը Ջոնին ասել է Պոնիբոյին՝ հիշեցնելով, որ միշտ հավատարիմ մնա ինքն իրեն, գրում է Daily Mail-ը։

«Ինձ համար պատիվ է լինել այս գործընթացի մասնակիցը։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Բրոդվեյին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են դրա վրա: Ես հետևում էի երիտասարդների հուզական արձագանքներին։ Շատ հուզիչ էր»,- պրեմիերայի ժամանակ ասել է դերասանուհին։

Ջոլին միակը չէ, ով այդ առիթով դաջվածք է արել։ «The Outsiders» մյուզիքլի երաժշտության հեղինակ Ջասթին Լևինը իր էջում ցուցադրել է նույն մակագրությամբ լուսանկար։

«The Outsiders» մյուզիքլի պրեմիերան կայացել է Նյու Յորքի Bernard B. Jacobs Theatre-ում: Այն նկարահանվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Cast Away» ֆիլմի հիման վրա։ Անջելինա Ջոլիի 15-ամյա դուստրը՝ Վիվիեն Ջոլի-Փիթն օգնել է մյուզիքլի արտադրությանը։ Այս առիթով նրանք միասին են հայտնվել կարմիր գորգի վրա։