Սեր կա. Քեթի Փերին և Օրլանդո Բլումը միասին են հայտնվել կարմիր գորգին

Քեթի Փերին և Օրլանդո Բլումը այն զույգն են, որը ստիպում են հավատալ սիրուն: Աստղերը հազվադեպ են ներկայանում հանրությանը, սակայն, եթե դա տեղի է ունենում, ապա գեղեցիկ կադրերը երաշխավորված են:

Այս անգամ սիրահարները հայտնվել են անցած շաբաթավերջին Լոս Անջելեսում տեղի ունեցած Breakthrough Prize 10-րդ մրցանակաբաշխությանը (մրցանակ, որը շնորհվում է ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում ակնառու նվաճումների համար)։ Երգչուհին կրում էր մինչև հատակը հասնող սև զգեստ, ուսից կտրվածքով, իսկ Կարիբյան ծովի ծովահենների աստղը կրում էր դասական սմոքինգ՝ թիթեռնիկով:

Հիշեցնենք, որ Քեթի Փերին ու Օռլանդո Բլումը միասին են 2016 թվականից։ 2019 թվականին սիրահարները հայտարարեցին իրենց նշանադրության մասին, իսկ հայտարարությունից երկու տարի անց լուրեր հայտնվեցին, որ զույգը գաղտնի ամուսնացել է։ Հայտնիները բաժանվել են մի քանի ամսով, սակայն շուտով վերամիավորվել են։ 2020 թվականի օգոստոսին արտիստները դուստր են ունեցել, ում անվանել են Դեյզի Դով։