ShowBiz QUIZ. մեկնարկել է այս շաբաթվա քուիզը. դարձի՛ր հաջողակ հաղթողը

ShowBiz.am-ն առաջարկում է մասնակցել մեր նոր Quiz-ին՝ խաղ-վիկտորինա, որը հնարավորություն կտա ոչ միայն ժամանակը հետաքրքիր անցկացնել և ստուգել ձեր գիտելիքները, այլև՝ ստանալ արժեքավոր մրցանակներ։

Մեր հարցերը հետաքրքիր են, բազմազան և ուսուցողական: Ժամանակ մի՛ կորցրու և ստուգի՛ր գիտելիքներդ՝ հնարավորություն ստանալով արժանանալ նվերների:

Հիշեցնենք՝ մրցույթի շրջանակում յուրաքանչյուր անգամ մասնակիցները պետք է պատասխանեն բազմակի ընտրության 10 (տասը) հարցից բաղկացած հարցաշարի:

Յուրաքանչյուր անգամ մրցույթի հաղթողները կընտրվեն վիկտորինայի տարբեր բարդության հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցների ցանկից: Առաջին հորիզոնականը կզբաղեցնի այն մասնակիցը, որը համեմատական կարգով ամենաարագը պատասխանած կլինի հարցերին՝ հավակնելով գլխավոր մրցանակին, իսկ մյուս հորիզոնականները կզբաղեցնեն համապատասխանաբար ամենաարագ պատասխանողից մինչև ամենադանդաղը՝ հավակնելով այլ մրցանակների:

Գլխավոր մրցանակն Instant film camera Fujifilm մոդելի տեսախցիկն է, որը կտրամադրվի յուրաքանչյուր մրցութային փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած մասնակիցին: Կլինեն նաև խրախուսական մրցանակներ՝ անլար բարձրախոս(SVEN PS260 BLACK), որոնք կտրամադրվեն յուրաքանչյուր մրցութային փուլի արդյունքներով 2-4 տեղը զբաղեցրած մասնակիցներին, թերմոսներ, որոնք կտրամադրվեն յուրաքանչյուր մրցութային փուլի արդյունքներով 5-24 տեղը զբաղեցրած մասնակիցներին և սելֆիի լույսեր, որոնք բաժին կհասնեն յուրաքանչյուր մրցութային փուլի արդյունքներով 25-39 տեղը զբաղեցրած մասնակիցներին։

Նույն մասնակիցը շաբաթվա ընթացքում վիկտորինային կարող է մասնակցել ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ: Մրցույթին մասնակցելու համար պարտադիր է, որ անձի 21 տարին լրացած լինի:

QUIZ-ին մասնակցելու համար անցիր այս հղումով։