Ինչպե՞ս ազատվել նեքին տագնապից և անահանգիստ վիճակից

Սոցիոլոգների պնդմամբ՝ անգամ երջանիկ, առողջ և ամեն բանից գոհ մարդկանց մոտ կարող է առաջանալ դեպրեսիա, սակայն մենք կարող ենք կանխել այն՝ նկատելով դրա նախանշանները: Ներքին տագնապն ու անահանգիստ վիճակը խոսում են այն մասին, որ ձեր հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Ամեն բան սկսվում է կպչուն մտքերից:
Շատ ժամանակ դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ երջանկությունը կորցնելու վախը:
Ներքին անհանգստությունը վերացնելու համար հարկավոր է՝

  • Գիտակցեք, որ ձեզ մոտ ներքին հանգստության հետ կապված խնդիր կա և մի փորձեք այն թաքցնել կամ մերժել:
    Հասկացեք՝ ինչից եք վախենում, փորձեք թղթի վրա շարադրել ձեր վախերի պատճառները կամ գրեք այն մարդկանց անուննրեը, որոնց քայլերից դուք վախենում եք: Վախի օբյեկտը կարող է լինել ձեր տնօրենը, ամուսինը, գործընկերը և այլն: Աշխատեք վերհանել բոլոր վախերը հատ առ հատ, որպեսզի կարողանաք հերթով դրանք հաղթահարել:
  • Տեսնելով ձեր բոլոր վախերը՝ սկսեք մտածել՝ արդյոք դրանք այդքան սարսափելի են: Հավատացնում ենք, որ վախերի մեծ մասը դուք կհանեք ձեր ցուցակից՝ հասկանալով, որ դրանք փուչ ու անվնաս են:
    Սկսեք աշխատել այն վախերի ուղղությամբ, որոնք դուրս չեն գալիս ձեր մտքից:
    Եթե ձեզ անհանգստացնում է  ինչ-որ արարք կամ ինչ-որ մարդ, մտածեք՝ ինչ կլինի վատագույն դեպքում և սկսեք ելք ման գալ հենց այդ վատագույն իրավիճակից դուրս գալու համար: Գտնելով այդ ելքը՝ դուք կհաղթահարեք ձեր վախն ու տագնապը:
  • Թղթի վրա գրեք այն բոլոր ուրախալի մտքերը, որոնք իմաստ են հաղորդում ձեր կյանքին ու մոռացնել են տալիս անհաջողությունները:
    Հիշեք, որ գրելն այս պարագայում պարտադիր է: