Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին սպասում է իր առաջնեկին

Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին՝ Նինա Ագդալը, պատրաստվում է մայր դառնալ։ Մոդելը ուրախալի լուրով կիսվել է իր բլոգում՝ հրապարակելով լուսանկար իր նշանածի՝ Լոգան Փոլի հետ և ուլտրաձայնային նկարներ։

«Այս աշնանը մեզ միանալու է ևս մեկ Փոլ», – գրել են Ագդալն ու Լոգանը սոցիալական ցանցերում: Շնորհավորում ենք զույգին:

Հիշեցնենք, որ Լեոնարդո ԴիԿապրիոն և Նինա Ագդալը սկսել են հանդիպել 2016 թվականին։ Զույգի սիրավեպը տևել է մոտ մեկ տարի։ Ինսայդերները այն ժամանակ հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանը պատրաստ չէր լուրջ հարաբերությունների։