Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող վաճառել Skims ապրանքանիշի իրերը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղը բավականին հաճախ է իր գովազդային արշավներում ներգրավում հայտնի դեմքերի, օրինակ՝ Լանա Դել Ռեյին, Քիմ Քեթրոլին, ռեփեր Աշերին, ֆուտբոլիստ Նեյմարին, Քարդի Բին և այլոց, նա ինքը նույնպես բաց չի թողնում գլխավոր հերոսուհին դառնալու հնարավորությունը։
Նախօրեին Քիմ Քարդաշյանը նոր կադրեր էր հրապարակել իր Skims ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Աստղը հստակ ցուցադրել է գալիք ծովափնյա սեզոնի թրենդները՝ թողարկելով Swim հավաքածուն։
Նախ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ այս տարվա նորաձևության թրենդներում գերիշխելու է կենդանական պրինտը։ Ոչ վաղ անցյալում Քիմ Քարդաշյանը կիսվել էր ընձառյուծի պրինտով լողազգեստով լուսանկարներով, իսկ այժմ նա մեզ հրավիրում է ավելի մոտիկից ծանոթանալ օձի պրինտով տարբերակին։ Երկրորդ՝ կրկին կարմիր: Չնայած այն հանգամանքին, որ ոճաբաններն ու նորաձևության ազդեցիկները արդեն փորձում են հեռանալ նման վառ երանգից՝ հօգուտ ավելի խլացված երանգների, օրինակ՝ բորդոյին, Skims ապրանքանիշը դեռևս հենվում է դրա վրա:








