«Նա դեռ երեխա է». Քիմ Քարդաշյանի հետևորդները քննադատել են դստեր՝ Նորթի նոր լուսանկարները

Կարծես թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 10-ամյա դուստրը հայտնվում է սկանդալի մեջ։ Բաժանորդները վստահ են, որ աղջկա կերպարն ու ապրելակերպը «չափազանց հասուն» են։

Այս անգամ ատելության ալիք է բարձրացրել լուսանկարը, որը Քիմ Քարդաշյանը հրապարակել է Ինստագրամ սոցցանցում։ Նկարում աղջիկը կեցվածք է ընդունում շապիկով, իսկ նրա կերպարը «լրացնում է» բյուրեղյա հսկա վզնոցը՝ ցցված բյուրեղներով։ Բացի այդ, թանկարժեք զարդերը հայտնվել են նաև ականջներին, ձեռքերին և նույնիսկ գլխի վրա:

Քիմի հետևորդները բացասաբար են վերաբերվել այս լուսանկարին, մեկնաբանություններում բոլորը պարզապես գրում են «անճաշակ հարստության» մասին՝ «Քիմը պետք է դադարի փորձել Նորթին այդքան մեծ ներկայացնել», «Շատ կեղծ», «Հեռացրեք Քիմին նրանից»։