Վիկտորյա Բեքհեմը տոնել է 50-ամյակը. Դևիդ Բեքհեմի ջերմ շնորհավորանքը (լուսանկարներ)

Բրիտանացի նորաձևության դիզայներ և Spice Girls-ի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմն իր ծննդյան օրվա առթիվ մանկության եզակի լուսանկարներ է հրապարակել։ Ապրիլի 17-ին նա դարձավ 50 տարեկան։

Բեքհեմը Instagram-ում արխիվային լուսանկարների շարք է հրապարակել: Կադրերից մեկում կարող եք տեսնել նաև նրա երիտասարդ ծնողներին՝ Էնթոնի և Ջեքի Ադամներին։

Հրապարակման մեջ հոբելյարը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին։

«Ընտանիքն ամեն ինչ է… Ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ այսօր առանց իմ հրաշալի ամուսնու, հրաշալի երեխաների և ծնողների: Համբույրներ»,- գրել է Բեքհեմը։

Դևիդ Բեքհեմն Instagram-ի իր էջում քնքշորեն շնորհավորել է կնոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հուզիչ տեսանյութ հրապարակել, որտեղ հավաքել է Վիկտորյայի կյանքի տարբեր տարիներին արված կադրերը։