Շարլիզ Թերոնը հանրությանը ներկայացել է որդեգրած դստեր հետ

Actress Charlize Theron poses for photographers upon arrival at the world premiere of the film 'Fast X' in Rome, Friday, May 12, 2023. (AP Photo/Gregorio Borgia)

Շարլիզ Թերոնը երկար ժամանակ անց առաջին անգամ հանրությանն է ներկայացել յոթամյա դստեր հետ։

Դերասանուհուն Ավգուստի հետ նկատել են Dior-ի նորաձևության ցուցադրությանը։ Միջոցառման համար Շարլիզն ընտրել է խակի կիսաշրջազգեստ, սև երկարաթև և մուգ կաշվե երկարաճիտ կոշիկներ։ Նրա տեսքն ամբողջացրել են պայուսակն և արևային ակնոցները։ Աստղի որդեգրված դուստրը կրել է սպիտակ զգեստ և կապույտ ու սպիտակ համալսարանական բաճկոն։ Աղջիկը որպես աքսեսուար ընտրել է մուգ պայուսակ։

Ի դեպ, անցյալ տարվա գարնանը Շարլիզ Թերոնին նկատել էին իր նոր սիրելիի հետ ժամադրությանը։ Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել, ունի երկու որդեգրած երեխա՝ 2012 թվականին որդեգրել է մի տղայի, որին անվանել է Ջեքսոն, իսկ 2015 թվականին՝ Ավգուստ անունով աղջկա։

Charlize Theron and daughter August Theron at Dior Pre-Fall 2024 Show held at the Brooklyn Museum on April 15, 2024 in New York, New York. (Photo by Nina Westervelt/WWD via Getty Images)