Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան, GASOIIA` «Ուշ ա»

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկար դադարից հետո նոր զուգերգ է ներկայացրել Գոռ Ասոյանի (GASOIIA) հետ: Երգը կոչվում է «Ուշ ա»:

Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հատված երգից և գրել. «Որոշ դեպքերում ինձ համար հետաքրքիր է աշխատել նոր սկսող, բայց խոստումնալից արտիստների հետ։ Ու սա էլ հենց այդ դեպքերից է»: