«Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողները

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։  

Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվել է «Ամերիկացի» կինոնկարը /պրոդյուսեր՝ Արման Նշանյան, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ շնորհվել է  էդգար Բաղդասարյանին (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը ):

Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ շնորհվել է Սուրեն Թադևոսյանին ( Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը):

Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացել է էդգար Բաղդասարյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը):

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը շնորհվել է Մայիս Սարգսյանին  (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը):

Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացել է Նարինե Գրիգորյանը (Ամերիկացի):

Լավագույն նկարչական ձևավորման համար մրցանակի արժանացել է Ներսես Սեդրակյանը և  Ավետ Տոնոյանցը (Ամերիկացի):

Ֆիլմի լավագույն երաժշտության համար մրցանակը շնորհվել է Անդրանիկ Բերբերյանին  (Ամերիկացի):

Լավագույն հնչյունային ձևավորման համար մրցանակի արժանացել է Տիգրան Կուզիկյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը):

Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Արշալույսի լուսաբացը» ( ռեժիսոր՝ Իննա Սահակյան):

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվել է  «250 կմ» -ը (ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան):

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Թռչող տերևների երգը» ( ռեժիսոր ՝ Արմինե Անդա):

«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության Հատուկ մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։