12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա. Աննա Հարությունյան

Դերասանուհի Աննա Հարությունյանն ու իր թիմը շարունակում են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Աննան ինստագրամյան գրառմամբ և մարզումային լուսանկարով կիսվել է, թե ինչ է իրականում թաքնված «մեդալի» հակառակ կողմում:

«Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: 12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անընդհատ սնվել, որ ուշագնաց չլինես, անհաջողություններ, վնասվածքներ, ցավեր, անքուն գիշերներ: Սա է գինը, որ վճարում ես: Միևնույն է՝ երջանիկ եմ, որ բախտ ունեմ մարմնավորելու Նազիկ Ավդալյան հային»,- գրել է դերասանուհին: