Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովի բողոքը՝ կապված Լիտվա իր մուտքի հնգամյա արգելքի հետ։
Կիրկորովը պնդում էր, որ այդ արգելքը խախտել է իր իրավունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՄԻԵԴ-ը երգչի բողոքը մերժել է, քանի որ Կիրկորովը բացահայտորեն աջակցել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին և իրեն անվանել է «Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը բեմում», հայտնել է դատարանը:
Բողոքի քննարկման ժամանակ Ստրասբուրգի դատարանը մերժել է նրա հայցը՝ ձայների մեծամասնությամբ բողոքը ճանաչելով անընդունելի։ Այս հարցով դատարանի որոշումները վերջնական են, եզրակացրել է ՄԻԵԴ-ը։
2022 թվականին Կիրկորովին արգելվել է մուտք գործել Լատվիա և Էստոնիա։ Արգելքի պատճառը երգչին «ազգային անվտանգությանը սպառնալիք» ճանաչելն էր։