Շայլո Ջոլի-Փիթը ծնողներից ամենաանսպասելի նվերն է խնդրել իր 18-ամյակի կապակցությամբ

Եթե ​​ուժ չունեք հետևելու Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի իրավական կռիվներին, պատկերացրեք, թե ինչպես են դիմացել նրանց երեխաները ութ տարվա հակամարտության ընթացքում։

Life & Style-ի ինսայդերը հայտնել է, որ դերասանների ավագ դուստրը՝ Շայլոն, արդեն հայտնել է ծնողներին իր 18-ամյակի գլխավոր նվերը, որն արդեն մայիսին է։ Պարզվել է, որ աղջիկը հաշտություն է խնդրել մորից և հայրիկից։ «Շայլոն հոգնել է նրանց վիճաբանությունից։ Նա պահանջում է, որ նրանք գտնեն հակամարտությունը լուծելու ելք գտնեն կամ գոնե ավելի քաղաքավարի լինեն միմյանց նկատմամբ»,- ասում է անանուն աղբյուրը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրանց կոնֆլիկտում բազմաթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Բրեդ Փիթն, օրինակ, հրաժարվել է իր հիմնական պայմանից՝ երեխայի խնամակալության հավասար բաժանումը։ Սրանից հետո նրանց ավագ դուստրը՝ Շայլոն, ցանկություն է հայտնել տեղափոխվելու հոր հետ ապրելու՝ չափահաս դառնալուց անմիջապես հետո, ինչը տեղի կունենա մայիսին։ Այժմ նախկին ամուսինները դատի են տվել միմյանց «Շատո Միրավալ» գինեգործարանի իրավունքների համար։ Բացի այդ, Ջոլիի փաստաբանները խոստացել են տեղեկություններ հայտնել, թե ինչպես է Բրեդը ֆիզիկական բռնության ենթարկել Անջելինային։