Հոլիվուդյան պրոդյուսերը վիրավորել է «Էյֆորիայի» աստղ Սիդնի Սուինիին

Հոլիվուդյան դերասանուհի Սիդնի Սուինիին վիրավորել է պրոդյուսեր Քերոլ Բաումը։ Նա կարծում է, որ դերասանուհուն պակասում է և՛ տաղանդը, և՛ գեղեցկությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Կա մի դերասանուհի, որին բոլորն այժմ սիրում են՝ Սիդնի Սուինին: Ես չեմ հասկանում Սիդնի Սուինիին: Նա տգեղ է, նա չի կարողանում նորմալ խաղալ: Ես կցանկանայի իմանալ, թե ով է նա և ինչու են բոլորը խոսում նրա մասին»,- կտրականապես արտահայտվել է Քերոլը։

Սիդնիի արձագանքն անմիջապես է եղել: Նրա ներկայացուցիչը Daily Mail-ին հայտնել է, որ դերասանուհին ասել է. «Ցավալի է, որ կինը, ով հնարավորություն ունի կիսվել իր գիտելիքներով և փորձով, նախընտրում է հարձակվել մեկ այլ կնոջ վրա: Կին գործընկերոջ անարդարացի նվաստացումը շատ բան է խոսում տիկին Բաումի բնավորության մասին»: