«Նա ավելի շատ նման է Քիմ Քարդաշյանին». երկրպագուները չեն ճանաչել Մեգան Ֆոքսին, ով առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Մեգան Ֆոքսը Ինստագրամում առանց դիմահարդարման եզակի լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ընդհանրապես իրեն նման չէ։ 37-ամյա դերասանուհու երկրպագուները զարմացել են նրա նոր տեսքով և նշել, որ նա ավելի շատ նման է Քիմ Քարդաշյանին, քան իրեն։

«Նա ավելի շատ նման է Քիմ Քարդաշյանին», «Սա Մեգան Ֆոքսը չէ», «Ինչու՞ նա բոլորովին այլ տեսք ունի», «Ստիպված էի փնտրել օգտատիրոջ անունը, սկզբում չհասկացա, թե ով է»,- գրում են երկրպագուները մեկնաբանություններում։

Այժմ Մեգանն իր կյանքի ամենահեշտ շրջանը չի ապրում՝ նա փորձում է բարելավել հարաբերությունները սիրելիի՝ 33-ամյա Քոլսոն Բեյքերի հետ, ում հետ վիճաբանությունից հետո խզել է նշանադրությունը։ Նա վերջերս դիմել է կանանց և հորդորել նրանց «ուժ չվատնել տղամարդկանց վրա», ովքեր միայն դատարկ են թողնում նրանց, և խրախուսում է նրանց փոխարենը հոբբի գտնել: