Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են (լուսանկարներ)

Ապրիլի 20-ին դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը և դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը պսակադրվել են: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Զույգը սոցցանցերի էջերում կիսվել է հարսանեկան գեղեցիկ կադրերով՝ կից գրելով ամուսնության ամսաթիվը՝ «20․04․2024»։

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Մագան խոստովանել էր, որ ինքն ու Սուրենը դեռ նախորդ տարի օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն հարսանիք չեն կազմակերպել: