Հայկ Պետրոսյանն ու կինը նշել են ամուսնության 3 տարին (լուսանկարներ)

Հայկ Պետրոսյանն ու կինը նշել են ամուսնության 3 տարին: Հայկն ու Անին օրը նշելու հետաքրքիր տարբերակ են ընտրել: Նրանք ներկայացել են «ՋԱՍԹ ՄԵRRԻԴ» գրվածքով վերնաշապիկներով: Տորթը կտրելիս էլ դերասանի կինը կրել է հարսի քող:

«3 տարի առաջ հարցրին «համաձա՞յն եք, որ …»: Վայ նենց համաձայն եմ: Հիմա հազար անգամ ավելի շատ», – Ինստագրամում գրել է Անին: 

Հիշեցնենք, որ զույգը ԶԱԳՍ-ում իրենց միությունը գրանցել է 2021 թվականի ապրիլի 19-ին: