«Հակասական է Սոսի մարմնավորած կերպարը». Աննա Հարությունյան (լուսանկարներ)

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և գլխավոր դերակատար Աննա Հարությունյանն անդրադարձել է Սոս Ջանիբեկյանի կերպարին:

«Հակասական է Սոսի մարմնավորած կերպարը: Նրան կարելի է միաժամանակ և՛ սիրել, և՛ ատել: Ես անձամբ նկարահանման հրապարակում նրա առաջ կանգնած մի պահ դադարել էի խաղընկեր լինել և վերածվելով հանդիսատեսի՝ հասկանում էի նրա կերպարի ցավը, նույնականանում նրա հետ և վերջապես կարեկցում: Եվ այդ բոլոր էմոցիաները առաջացնում էր Սոսը իր զգացական խաղով: Սերեր կան, որ անքննելի են»,- գրել է Աննան սոցիալական ցանցի իր էջերում:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է աշնանը: Այս պահին դեռ ընթանում են նկարահանումները: