Մանո Գրիգորյանը նշել է ծննդյան 40-ամյակը: Օրվա առիթով դերասանուհին ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ և գրել. «Կյանքը անթիվ պահերի խճանկար է, որոնցից յուրաքանչյուրն իր երանգն է հաղորդում մեծ գլուխգործոցին»:
Մանոյին շնորհավորել է ամուսինը՝ Սարգիս Գրիգորյանը: Դերասան-շոումենը հրապարակել է կնոջ հետ տեսանյութ և գրել. «Դու ես եմ, այդ պատճառով էլ ուժեղ եմ: Ծնունդդ շնորհավոր իմ ամենա»: Սարգիսը հրապարակել է նաև հումորային լուսանկար, որտեղ Մանոյի գուլպաների վրա գրված է. «Ես 40 տարեկան չեմ: Ես 18 տարեկան եմ՝ 22 տարվա փորձով»: