«Նա նրան վերաբերվում է թագուհու պես». մանրամասներ Թրևիս Բարքերի և Քորթնի Քարդաշյանի հարաբերություններից

Թրևիս Բարքերն ու Քորթնի Քարդաշյանը շատ շուտով կնշեն ամուսնության երկրորդ տարեդարձը։ Այս իրադարձության նախօրեին աստղերին մոտ կանգնած ինսայդերը People-ին պատմել է ամուսինների հարաբերությունների մասին։

Անանուն աղբյուրը նշում է, որ Քորթնիի համար ընտանիքն առաջին տեղում է, իսկ հաջորդը՝ բիզնեսն ու աշխատանքը: «Նա ավելի հանգիստ է թվում, շատ ավելի երջանիկ և կյանքից ավելի գոհ: Թրևիսը զարմանալի է: Նա Քորթնիին վերաբերվում է թագուհու պես։ Նրանք խոսում են միասին ծերանալու մասին, դա շատ գեղեցիկ է», – հավելել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը ամուսնացան։ 2023 թվականի նոյեմբերի սկզբին զույգը որդի ունեցավ։ Տղային անվանակոչել է հայրը։ «Ռոքի Ջորջը կիթառ է նվագել Suicidal Tendencies խմբում: Իսկ 13-ը պարզապես ամենաթեժ թիվն է: Իսկ «Ռոքին» բռնցքամարտի բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմն է»,- նշել էր արտիստը։ Ի դեպ, ռեփերը նախորդ ամուսնությունից երեք երեխա ունի, ինչպես Քորթնին։