Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքն է (լուսանկարներ)

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը այսօր ամուսնանանում են:

Նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը դերասան Նորայր Եղյանը:

Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունենալու Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, Իսկ քաղաքացիական ամուսնության գրանցման արարողությունը՝ «Նոր Դվին» համալիրում:

Նրանք սոցցանցերի իենց էջերում արդեն հրապարակել են տեսանյութեր՝ ցույց տալով իրենց հարսանեկան կերպարները:

Նշենք, որ նրանք նշանադրվել են անցած տարի՝ մարտի 23-ին: