Տոլոդեո համալսարանի գիտնականները ծրագրավորողների հետ միասին արդեն 5 տարի է աշխատում են մի նախագծի վրա, որով ցանկանում են ցույց տալ՝ ինչպիսի տեսք են ունենալու մարդիկ 500 տարի անց: Անցկացնելով սոցիոլոգիական մասշտաբային հետազոտություններ և տեսնելով 2009-2019 թվականին հետազոտությանը մասնակցող հազարավոր մարդկաց ֆիզիոլոգիական փոփոխությունները՝ գիտնականները կարողացել են ներկայացնել, թե ինչպիս տեսք են ունենալու ապագայի մարդիկ:
- Առաջին կարևոր և վտանգավոր փոփոխությունը կապված է ողնաշարի հետ: Նստակյաց կենսակերպը հանգեցնելու է ողնաշարային մի շարք հիվանդությունների: Ուղիղ մեջքը դառնալու է երազանք:
- Գաջեթների անդադար օգտագործումը 87%-ով փչացնելու է տեսողությունը, ինչի հետևանքով էլ բիբի վրա առաջանալու է փառ: Լուսանկարում երևում է, որ ապագայի մարդու աչքերը պղտոր են և դժվար է առանձնացնել բիբը:
- Գաջեթներից տուժելու են նաև մկանները: Աշխատող ձեռքի մատների մկանները կծկված են լինելու:
- Պարանոցը նույնպես քիչ շարժունակության հետևանքով դառնալու է ավելի կարճ ու հաստ:
- Գաջեթներից եկող ճառագայթները վատ են անդրադառնալու վարսերի վրա: Ապագայի մարդը ունենալու է չափազանց նոսր մազածածկույթ:
Սակայն բժիշկների պնդմամբ՝ որքան էլ այս ամենը սարսափելի է թվում, սակայն հասարակությունը հարմարվում է ժամանակի թելադրած կանոններին:
Եթե հիշենք՝ ինչպիսի տեսք են ունեցել մեզնից 500 տարի առաջ ապրած նախնիերը, ապա մենք նույնպես կսկսենք բարդույթավորվել. նրանց միջին հասակը եղել է 180սմ և շատ հիվանդություններ, որոնք մեր օրերում սովորական են, նրանց ժամանկներում հազվադեպ են հանդիպել: