Ապրիլի 20-ին ծննդյան 35-ամյակն է տոնել Սոնա Մաթևոսյանը։ Օրվա առիթով դերասանուհին ինստագրամի իր էջում հրապարակել է տոնական տեսանյութ և գրել.
«35 տարի առաջ ապրիլի 20-ին մամաս պապայիս ձեռքը բռնած ոտքով գնաց ծննդատուն ու ծնվեցի ես: Երևի դրա համար էլ ոտքով երկար քայլել չեմ սիրում, ավելի ճիշտ ոչ թե չեմ սիրում, այլ չեմ կարողանում, որովհետև հարթաթաթ եմ: Մերսի, ՄԱՄ, ՊԱՊ»:
Դերասանուհուն շնորհավորել են մտերիմները, ընկերներն ու գործընկերները: