Դևիդ Բեքհեմը դատի է տվել Մարկ Ուոլբերգին՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում

Դևիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին, ինչպես նաև «F45»-ի հիմնադիրներին: Դերասանը ֆիթնես ապրանքանիշին մեղադրում է գործարքին առնչվող խարդախության համար և պահանջում է իր կորցրած եկամուտը՝ 10.5 մլն դոլար:

«David Beckham Ventures Ltd» ընկերությունը պնդում է, որ Ուոլբերգին պատկանող «Mark Wahlberg Investment Group»-ը «F45» մարզասրահների խմբի հիմնադիրներ Ադամ Գիլքրիստի և Ռոբ Դոյչի հետ «խաբել են» Բեքհեմին՝ 2020 թվականին ստիպելով նրան դառնալ «F45»-ի համաշխարհային դեսպանը: 

The Sun-ը գրում է, որ 2022 թվականին Ուոլբերգի ընկերությունը Բեքհեմին խոստացել էր «F45»-ի բաժնետոմսերը, սակայն խոստացված բաժնետոմսերը փոխանցվել են միայն այն ժամանակ, երբ դրանց արժեքը մեկ բաժնետոմսի դիմաց 12-ից իջել է մոտ 3 դոլարի: 

«Ինտեր Մայամի»-ի սեփականատիրոջ փաստաբանական թիմը պնդում է, որ ուշացման պատճառով Դևիդը կրել է մինչև 10.5 միլիոն դոլարի վնաս: Ի պատասխան՝ Ուոլբերգը և «F45» ապրանքանիշը հերքել են «խարդախության» մեղադրանքները և մերժել հայցը՝ պնդելով, որ «DB Ventures Ltd»-ն խուսափում է պատասխանատվությունից: