Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ, որ առանց հետ նայելու գնաս առաջ. Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլին (լուսանկարներ)

Այսօր երգչուհի Նանուլը տոնում է ծննդյան 14-ամյակը: Երգչուհու մայրը՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանը կիսվել է դստեր հետ ֆոտոշարքով և շնորհավորել նրան.

«Իմ բարի ու դաստիրակված աղջիկ բարով ես ծնվել։ Եղիր երջանիկ ու առողջ։ Ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, գնաս երազանքներիդ հետևից, որոնք դու կարող ես դարձնել իրականություն։Մենք միշտ քո կողքին ենք ու խելագարվում ենք քո մարդ տեսակի համար, իմ թանկ ու բարի Նանուլ»:

Նանուլին գիշերը 12-ին շնորհավորել են ընկերները, նրանք տուն էին կանչել մուլտհերոսների, որոնք ի վերջո պարզվում է՝ Նանուլի ընկերներն են: