Ապրիլի 22-ին ծննդյան 44-ամյակն է տոնել ԱՄՆ-ում բնակություն հաստատած Քրիստինե Պեպելյանը: Կեսգիշերին երգչուհուն անակնկալ են մատուցել Թագուհի Օհանյանն ու ընկերները: Անակնկալները շարունակվել են նաև գեղեցկության սրահում: Երգչուհուն շնորհավորել են աշխատակիցները: Իսկ երեկոյան Քրիստինեն տարեդարձը նշել է հարազատների և ընկերների հետ:
Տորթի մոմերն էլ փչել է որդու՝ Արեգի հետ: Երգչուհու տարեդարձին ներկա են եղել Վահագն Գրիգորյանը կնոջ՝ Իռեն ՈՒլիխանովայի հետ, Ագա Քանքանյանը ամուսնու հետ, Արա Ղազարյանը, Շուշաննա Թովմասյանը, Գոռ Եփրեմյանը և ուրիշներ: