«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերեն լեզվով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը». Անի Խաչիկյանը՝ Արկադի Դումիկյանի երգի մասին

Դերասանուհի Անի Խաչիկյանը ինստագրում կիսվել է երգիչ Արկադի Դումիկյանի «Դուդուկ» երգով և գրել. «Բա այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերեն լեզվով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»:

Նշենք, որ երեկ Արկադի Դումիկյանը լսարանին է ներկայացրել «Դուդուկ» տեսահոլովակը։

Երաժշտության հեղինակը Արսեն Կասիևն է, բառերի հեղինակը՝ Հարի Հակոբյանը, իսկ ռեժիսորը՝ Վահե Հարությունյանը։