Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ

Երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջում որդիների հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Մայրերի օրը մոտենում է, և այն նշելու ավելի լավ միջոց չկա, քան միասին երջանիկ պահեր ֆիքսելը»:

Նշենք, որ այս տարի ԱՄՆ-ում Մայրերի օրը նշվելու է մայիսի 12-ին: