Լիա Զախարյանի ծաղկային նուրբ ֆոտոշարքը

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր գունավոր ու ծաղկային ֆոտոշարքով է հանդես եկել։ Նոր լուսանկարները, որոնք հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում, վառ և ուրախ տրամադրություն են փախանցում։ Լուսանկարներում Լիան շրջապատված է բազմերանգ ու բազմատեսակ ծաղիկներով։ «Գեղեցկուհի», «Սիրուն Լիա», «Փայլում ես ուղղակի»,- այսպիսի դրական և ջերմ մեկնաբանություններ են թողել Լիայի ինստագրամյան հետևորդները լուսանկարների մեկնաբանության դաշտում։