Շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ընտանիքի հետ «Gender party»-ի միջոցով իմացել է իրենց ընտանիքի 6-րդ անդամի սեռը:
Նրանք կազմակերպել էին երեխայի սեռը բացահայտող արարողություն և հրավիրել ընտանիքի ընկերներին: Շոումենը փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ հյուրերը փորձում են գուշակել երեխայի սեռը:
Արամ Մելիքյանը, նրա որդին՝ Անրին և դուստրը՝ Էլիզը վստահ նշում են, որ տղա է լինելու, իսկ մյուս դուստր՝ Ստելլան նշում է աղջիկ:
Արարողության վերջում նոր պարզ է դառնում, որ երեխան տղա է լինելու: