Նավի վրա, օվկիանոսի մեջտեղում. ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը

Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։

«Ահա և իմ ծննդյան տարեդարձի նկարներից մի քանիսը: Երկու օր ու գիշեր նշեցի 25 ամյակս։ Նավի վրա, օվկիանոսի մեջտեղում։ Մի քանի ժամից կտեսնեք նոր վիդեո»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհին:

Նշենք, որ Անիտան այս փուլում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Մոխրոտի երազները» հեռուստասերիալում: