Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։
«Մեր նշանադրության 1 տարին արդեն 3-ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,- կից գրել է զույգը։
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ նրանք ծանոթացել են «Հատուկ դասարան» հեռուստասերիալի շրջանակում։