Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին հյուրերը ներկայանում են թեմատիկ հանդերձներով:

Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:

Այս տարի Met Gala-ն անցկացվել է «Քնած գեղեցկուհիները. նորաձևության վերածնունդ» խորագրի ներքո, իսկ դրես կոդը եղել է «Ժամանակի այգին» (The Garden of Time):

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Met Gala 2024-ի կարմիր գորգով անցած աստղերին.