Ավելի քան 10 տարի տևած ընդմիջումից հետո Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտա»-ն նորից կէկրանավորվի։
Այս անգամ հայտնի վեպի էկրանավորման իր տարբերակն է ներկայցնելու Նիկոլայ Լեբեդովը, ով հայտնի է իր «Экипаж» և «Легенда № 17» հաջողակ ֆիլմերով: Ֆիլմում հանդես կգան ոչ միայն ռուս դերասաններ, այլև արևմտյան կինոարտադրության ներկայացուցիչներ: Քասթինգը դեռ ավարտված չէ, այդ իսկ պատճառով դերասանական կազմը դեռևս գաղտնի է պահվում:
Ֆիլմը խոստանում է դառնալ ռուսական կինոարտադրության պատմության մեջ ամենաթանկարժեքներից մեկը. ֆիլմի բյուջեն կկազմի 800 միլիոն ռուբլի:
Պրեմիերան կկայանա 2020-ի գարնանը: Եվ ո՞վ գիտի, գուցե «Վարպետը և Մարգարիտան» վեպի նոր էկրանավորումը լինի ամենահաջողը՝ չնայած որ նախորդը համարվում է ամենազիլը՝ թե՛ դերասանական կազմով, թե՛ էկրանավորմամբ և թե՛ վեպի խորհրդավոր մթնոլորտի արտակարգ փոխանցմամբ: