Եթե դպրոցը վաղուց հետևում է մնացել, դա դեռ պատճառ չէ նոր բառեր ու արտահայտություններ չսովորելու համար։ Աշնանը նորաձև և ժամանակակից լինելու համար առաջարկում ենք սովորել այս բանալի բառերը, որոնք կօգնեն գլուխ հանել նորաձևությունից։
Սեզոնի հիմնական միտումներից մեկը լայմի գույնն է: Թող այս աշնանը քեզ տաքացնեն ամառվա ջերմ հիշողություններն ու լայմի գույնով հագուստները։ Հիմնական պարագաներին կարելի է ավելացնել վառ աքսեսուարներ և բարձրացնել դիմացինների տրամադրությունը։
Աշնան ևս մեկ միտում է նորաձև քեյփը: Երբ դուք չեք ցանկանում տաք վերմակի տակից դուրս գալ, հարմարավետ քեյփը և պոնչոն ձեզ ավելի վատ չեն տաքացնի և մի քանի վայրկյանում ձեզ շքեղ տեսք կտան։
Իհարկե, ոչ մի սեզոն անտարբեր չի կարող անցնել թվիդի կողքով: Մենք այն հագնում ենք ոչ միայն որպես դասական կոստյում և բաճկոնի տեսքով, այլև ընտրություն ենք կատարում հօգուտ տաբատների, աքսեսուարների, զգեստների, շորտերի և տարբեր ոճեր խառնում մեկ շարքի մեջ: