«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերը՝ «Լադանիվա»-ի «Ժակո» երգի մասին

Անգլիացի բլոգոր Դուեյնն անդրադարձել է «Եվրատեսիլ 2024»-ի հայ պատվիրակ «Լադանիվա»-ի «Ժակո» երգին: «Dwayne’s View» յութուբյան ալիքի տեսանյութում բլոգերը հայտնել է, որ փոխել է մրցույթի իր ֆավորիտին՝ «Լադանիվա»-ի տեսահոլովակը դիտելուց հետո: 

«Հայաատանն այս տեսահոլովակով մշակույթ է տարածում: Այդպես է անում նաև Հունաստանը: Իսկ ես հենց դա եմ ուզում «Եվրատեսիլ»-ից». ցուցադրեք, թե որտեղից եք: Սիրահարվեցի Հայաստանին: Այս երգն ու տեսահոլովակն ինձ համար լավագույնն է: Չնայած՝ հավանում եմ նաև Հունաստանի և Իտալիայի երգերը: Հայաստան, 12 միավորս քեզ՝ Անգլիայից», – ասել է Դուեյնը:

https://youtube.com/watch?v=MCB6VYX4l2Q