Լույս աշխարհ է եկել Անդրեի որդին

Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։

Նշենք, որ երգիչն ու իր կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, առաջնեկին սպասելու մասին տեղեկացրել էին սոցցանցերի իրենց էջերում ֆոտոշարք հրապարակելով:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Անդրեն բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել էր Հայաստան ու մի քանի ամիս բնակվում էր հայրենիքում։