Ինչ վիճակում է քաղցկեղով հիվանդ Քեյթ Միդլթոնը

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առայժմ խուսափում է հանրության ուշադրությունից։ Նա քաղցկեղի բուժման կուրս է անցնում։ Ինսայդերը ասում է, որ արքայազն Ուիլյամի կինը «դրական էմոցիաներ» և «լավատեսական վերաբերմունք» ունի։ Այս մասին գրում է People-ը։

«Ուիլյամը չափազանց դրական է տրամադրված Քեյթի և երեխաների հետ հարաբերություններում», – հայտնել է ինսայդերը:

Ինչպես գիտեք, հունվարին որովայնի վիրահատությունից հետո Քեյթի առողջության մասին լուրերը հիասթափություն են առաջացրել նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի մոտ։ Թագավոր Չարլզ III-ի որդին «վրդովված և զայրացած էր» աղմկահարույց շահարկումների պատճառով, ըստ նախկին աշխատակցի:

«Քեյթը կապաքինվի, և նա աշխատում է օգնել նրան այդ հարցում»,- ասել էր աղբյուրը։