Որոշ հայտնի աստղեր արդեն հասցրել են հանդես գալ սուպերհերոսների կերպարներում, դե ինչ, նրանց շարքերում համալրում է սպասվում։ Անջելինա Ջոլին, Ռոբերտ Փաթինսոնը, Քիթ Հարինգթոնը, Պրիանկա Չոպրան և այլք հանդես կգան սուպերհերոսների կերպարներում։
Անջելինա Ջոլի
Ջոլին կնկարահանվի նոր՝ «Հավերժները» (The Eternals) ֆիլմում, որում հանդես կգա Մարվելի նոր սուպերհերոսի կերպարով: Ֆիլմը սուպերմարդկային ռասայի մասին է, որը միլիոնավոր տարիներ է, ինչ պաշտպանում է Երկիր մոլորակը: Ջոլին կմարմնավորի կախարդի, ով կարողանում է թռչել, պատրանքներ ստեղծել և ղեկավարել տիեզերական էներգիան: Ֆիմը դուրս կգա 2020 թվականին:
Ռոբերթ Փաթինսոն
2021 թվականնին թողարկվող նոր Բեթմենը կլինի շատերիս կողմից սիրված Ռոբերտ Փաթինսոնը։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում Փաթինսոնը խոստովանել է, որ երազել է այս դերի մասին դեռ մանկուց ու անձամբ է դիմել ֆիլմի ռեժիսորին: Ի դեպ, Փաթինսոնի նախկին ընկերուհին՝ Քրիստեն Ստյուարտը, ասել է, որ Ռոբերտը միակն է, ով կկարողանա խաղալ այս դերը։
Քիթ Հարինգթոն
Դե ինչ, Պրյանկա Չոպրան էլ է սուպերհերոս դառնալու: Նա նկարհանվում է Ռոբերդ Ռոդրիգեսի նոր մարտաֆիլմում, որը կոչվում է «Մենք կարող ենք հերոսներ լինել»: Երեխաների մի խումբ միավորվում է, որպեսզի ազատի այլմոլորակայինների կողմից առևանգված սուպերհերոսներին: Ֆիլմը դեռ մշակման փուլում է, իսկ ցուցադրման իրավունքները պատկանում է Netflix-ին: