Մեծ աղմուկ բարձրացրած «Մերկապարուհիներ» ֆիլմը շաբաթներ շարունակ լրատվամիջոցներում գլխավոր քննարկման թեմաներից մեկն էր:
Ջենիֆեր Լոպեսը, ում ֆիլմում բաժին էր ընկել գլխավոր դերերից մեկը, բազմիցս կիսվել է՝ որքան մեծ ջանք է ինքը թափել այդ կերպարը լիարժեք մարմնավորելու համար:
Ֆիլմը պատմում է տնտեսական ճգնաժամի պատճառով իրենց ողջ խնայողությունները կորցրած մերկապարուհիների մասին, ովքեր որոշում են վրեժ լուծել մեղավորներից: Ֆիլմում առկա էրոտիկ պարերի, թմրանյութի, ալկոհոլի և այլ անպարկեշտ տեսարանների հետևանքով շատ երկրներում ֆիլմն արժանացել է քննադատությունների և անգամ արգելվել է ցուցադրության համար:
«Square Box Pictures» ընկերությունը, որը Մալազիայում զբաղվում է ֆիլմի ներկայացմամբ, իր ինստագրամյան էջում հայտնել է, որ «Մերկապարուհիներ»-ը Մալազիայում չի ցուցադրվի և հայցել է երկրպագուների ներողամտությունը:
Մալազիայում կինոքննադատները կարծել են, որ ֆիլմը չափազանց անպարկեշտ է հանրային ցուցադրության համար:
Բազմաթիվ երկներում աժմ ֆիլմի ցուցադրության թեման քննարկման փուլում է. հնարավոր է, որ Մալազիայից բացի լինեն նաև ուրիշները, ովքեր կհրաժարվեն «Մերկապարուհիներ» ֆիլի ցուցադրությունից: